Իսրայելը և Իրանը կարող են համաձայնության գալ ռազմական գործողությունները դադարեցնելու շուրջ՝ լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, հավելելով, որ դրա ժամանակը հասունացել է։ «Բայց երբեմն խնդիրը պետք է լուծել կռվելով։ Կտեսնենք, թե ինչ կլինի։ Կարծում եմ՝ կան բոլոր հնարավորությունները, որ համաձայնություն լինի»,- ասել է Թրամփը։               
 

Ֆրանկոֆոնիայի երկամսյակի շրջանակում տեղի կունենա 400 միջոցառում

Ֆրանկոֆոնիայի երկամսյակի շրջանակում տեղի կունենա 400 միջոցառում
25.03.2014 | 15:08

Հայաստանը մասնակցում է Ֆրանկոֆոնիայի միջազգային խաղերին, որոնք տեղի են ունենում 4 տարին մեկ:

Այս տարի Ֆրանկոֆոնիայի երկամսյակի ընթացքում Երևանում և մարզերում տեղի կունենա շուրջ 400 միջոցառում: Միջոցառումների մեկնարկը տրվել է հանրաճանաչ երգչուհի Պատրիսիա Կաասի մենահամերգով: Երկամսյակը կշարունակվի մինչև ապրիլի վերջ:
ՀՀ մշակույթի նախարարությունը Հայաստանում Ֆրանկոֆոնիայի խաղերի շրջանակներում կանցկացնի ավելի քան 20 միջոցառում, որին մասնակցում են պետական և մասնավոր կառույցներ:
Հիշեցնենք, որ 2012-ի հոկտեմբերին Կինշասայում կայացած գագաթնաժողովին Հայաստանը դարձել էր Ֆրանկոֆոնիայի կազմակերպության լիիրավ անդամ:

Դիտվել է՝ 1090

Մեկնաբանություններ